Այլ Լուրեր

Ճապոնիան պաշտոնապես հավանություն Է տվել Мoderna եւ AstraZeneca ընկերությունների պատվաստանյութերին

Ճապոնիայի կառավարությունը մայիսի 21-ին պաշտոնապես հավանություն է տվել COVID-19-ի դեմ Мoderna եւ AstraZeneca ընկերությունների պատվաստանյութերին:

Мoderna-ի պատվաստանյութը պլանավորվում է ներմուծել զանգվածային պատվաստումների կենտրոններ, որոնք կառավարվում են Տոկիոյի եւ Օսակայի ինքնապաշտպանական ուժերի կողմից, ինչպես նաեւ նմանօրինակ հաստատություններ, որոնք ստեղծվել են առանձին պրեֆեկտորաների եւ մունիցիպալիտետների կողմից: Մինչդեռ Ճապոնիայի առողջապահության նախարարությունը ներկայում չի պլանավորում AstraZeneca-ի պատվաստանյութը ներառել այն պատվաստանյութերի ցուցակի մեջ, որոնք հայտնվել են թրոմբների առաջացման դեպքերի նկատմամբ երկյուղների պահպանման ֆոնին երկրի իմսունացման վերաբերյալ օրենքի գործողության ներքո:

Օրենքը նախատեսում Է, որ կառավարությունը լիովին կֆինանսավորի հավանության արժանացած պատվաստանյութերի օգտագործմամբ ներարկումները եւ կհատուցի առողջության հետ կապված բոլոր այն խնդիրների բուժման ծախսերը, որոնք պայմանավորված են պատվաստմամբ: Ավելի վաղ մայիսի 20-ին երկու պատվաստանյութերը հավանության են արժանացել նախարարության մի խումբ փորձագետների կողմից:

Մինչեւ այժմ երկրում պատվաստումը կատարվում Էր Pfizer-ի պատվաստանյութով: Պատվաստման տեմպերով Ճապոնիան ընթանում է բազմաթիվ երկրների հետեւից: Փետրվարից սկսած, երբ երկրում մեկնարկել է իմունացման պետական ծրագիրը, պատվաստանյութի գոնե մեկ չափաբաժինն ստացել է երկրի բնակչության շուրջ 4 տոկոսը: Վարչապետ Յոսիհիդե Սուգան խոստացել է պատվաստումների թվաքանակն օրական հասցնել 1 միլիոնի եւ տարեց մարդկանց պատվաստումներն ավարտել մինչեւ հուլիսի վերջը: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ համավարակի ժամանակ երկրում գրանցվել է COVID-19-ով վարակման 705 հազար դեպք, ավելի քան 12 հազար մարդ մահացել Է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share