Այլ Լուրեր

ԱՄՆ-ում եւ Եվրոպայում կոչ են արել արգելել բոլոր թռիչքները Բելառուսի երկնքում

ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Բոբ Մենենդեսը, Չեխիայի, Լատվիայի, Գերմանիայի, Լիտվայի, Իռլանդիայի, Լեհաստանի եւ Մեծ Բրիտանիայի գործընկերների հետ համատեղ, հանդես է եկել Մինսկում Ryanair ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետ կապված միջադեպի առնչությամբ հայտարարությամբ եւ կոչ է արել՝ արգելել բոլոր թռիչքները Բելառուսի երկնքում:

«Մենք կոչ ենք անում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO)՝ անհապաղ անցկացնել պետությունների միջեւ ազատ տարանցման այդ ակնհայտ խախտման եւ ավիացիայի համար սպառնալիքների հետաքննություն»,-ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Մենենդեսի մամուլի ծառայության կողմից:

Օրենսդիրները կոչ են արել դադարեցնել հանրապետության անդամակցությունը ICAO-ին եւ արգելել բոլոր թռիչքները Բելառուսի երկնքում, ներառյալ թռիչքները երկիր եւ հակառակ ուղղությամբ», այնքան ժամանակ, քանի դեռ հետաքննություն է անցկացվում:

Բացի այդ, հաղորդագրությունը բովանդակում է հանձնարարություն ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի երկրներին՝ պատժամիջոցներ սահմանել Մինսկի նկատմամբ եւ դադարեցնել «Ինտերպոլն ու մյուս միջազգային կազմակերպություններն օգտագործելու Բելառուսի իշխանությունների հնարավորությունը՝ Եվրոպայում դեմոկրատիայի վրա հետագա գրոհների համար»: Մենք կոչ ենք անում՝ անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել Ռոման Պրոտասեւիչին եւ մյուս քաղաքական բանտարկյալներին»,-նշվում է փաստաթղթում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share