Այլ Լուրեր

Հայաստանում ավարտվել է ռուսաստանյան բուհերում ուսանելու թեկնածուների ընտրությունը

Հայաստանցի թեկնածուներն անցել են ընտրութոյւնը՝ ռուսաստանյան բուհերում անվճար ուսանելու քվոտաներով, այդ թվում Ռոսատոմի թիրախային քվոտաներով։ Առաջին տարին չէ, որ հայ դպրոցականները և ուսանողները ստանում են Ռուսաստանի առաջատար բուհերում բակալավրիատի,  մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով ուսումը շարունակելու հնարավորություն։

Ընտրական փորձություններում մասնակցելու դիմում է ներկայացրել շուրջ 350 դիմորդ, որոնցից ավելի քան 200 կսովորեն Ռուսաստանի բուհերում։ Երևանում Ռուսական տան կրթական և գիտական ծրագրերի համակարգող Աննա Մարգարյանի խոսքով, տարիներ շարունակ հայաստանցի երիտասարդները ռուսաստանյան բուհեր  ընդունվելու հնարավորություն ունեն․ «Կրթությունը Ռուսաստանում» ծրագիրը գործում է ավելի քան 10 տարի։ Թեկնածուների ընտրությունն անցնում է երկու փուլով։ Սկզբից դիմորդները ներկայացնում են հայտեր, հանձնում քննություններ ընտրված մասնագիտություններով, անցնում հարցազրույց Աշխատանքային խմբի հետ, որում ընդգրկված են ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան, Երևանում Ռուսական տան և այլ կառույցների ներկայացուցիչներ։ Առաջին փուլը հաջողությամբ անցնելուց հետո ընտրված թեկնածուների փաստաթղթտերն ուղարկվում են երկրորդ փուլ՝ բուհերի ընտրությանը։ Համոզված ենք, որ ստանալով բարձրագույն կրթությունը Ռուսաստանում, երիտասարդները կվերադառնան և կշարունակեն աշխատել հանուն մեր երկրի տնտեսության զարգացմանը։ Հենց դա է ծրագրի նպատակը», – նշեց Աննա Մարգարյանը։

Յուրաքանչյուր տարի «Ռոսատոմ» Պետկորպորացիան հայաստանցի թեկնածուներին տրամադրում է 4 թիրախային քվոտա՝ Ռուսաստանի առաջատար բուհերում, այդ թվում Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտում (ՄԻՖԻ) ուսուցանելու նպատակով։ «Հաշվի առնելով Հայաստանի ատոմային ոլորտի զարգացման կարևորությունը գործող ԱԷԿ-ի արդիականացման և նոր ատոմակայանի կառուցման լույսի ներքո, պետք է մշտապես պատրաստել որակյալ կադրեր։ Մեր ինստիտուտն ընձեռում է նման հնարավորություն։ Հայ դիմորդների համար սա եզակի հնարավորություն է ստանալու աշխարհի ամենալավերից ատոմագործ-մասնագետի որակավորումը։ Ցանկանում եմ ընդգծել, որ ՄԻՖԻ ընտրված թեկնածուները նախկինում սովորում էին կրթական մոդուլներում՝ Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) հետ համատեղ ծրագրի շրջանակում», – նշեց ՄԻՖԻ միջուկային ֆիզիկայի և տեխնոլոգիաների ինստիտուտի միջազգային գործունեության գծով տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խրոմովը։

Այս տարի 4 թեկնածու հաջողությամբ անցել է բոլոր փորձությունները և կշարունակի ուսումը ընտրված ռուսաստանյան բուհերում՝ Ռոսատոմի քվոտաների շրջանակում։ ՀԱՊՀ 4-րդ կուրսի ուսանող ՆԵրսես Հարոթյունյանը ստացել է Ռոսատոմի թիրախային քվոտա «Կրթությունը Ռուսաստանում» ծրագրի շրջանակում։ «Ես միշտ հետաքրքրվել եմ ֆիզիկայով և միջուկային էներգետիկայով։ Տեղեկանալով ծրագրի մասին, բակալավրիատից հետո որոշել եմ շարունակել ուսումը մագիստրատուրայում, սակայն արդեն Ռուսաստանում, և բուհերից ընտրել եմ ՄԻՖԻ-ն։ Կարծում եմ, կկարողանամ իրացնել իմ ներուժը Ռուսաստանի լավագույն բուհերից մեկում, գործնական փորձ ձեռք բերել լավագույն ընկերություններում, վերադառնալ և շարունակել իմ գործունեությունը հանուն իմ երկրի», – ասաց Ներսես Հարությունյանը։

Այսօր, տեխնիկական մասնագիտությունների աշխարհում կարևոր է միջազգային կրթական փորձը, իսկ ուսումը ռուսաստանյան բուհերում՝ գերազանց կրթության հասանելիություն է և հետագա մասնագիտական աճի հեռանկարներ։

Ռոսատոմի մասին

Ատոմային էներգիայի պետական կորպորացիա՝ Ռոսատոմը, աշխարհի միակ ընկերությունն է, որը տիրապետում է անհրաժեշտ միջոցներին և կոմպետենցիաներին՝ ատոմային էներգետիկայի շղթայի բոլոր օղակներում հաջող գործունեության համար, ներառյալ ատոմակայանների նախագծումը, կառուցումը, շահագործումը և շահագործումից հանելը, ուրանի արդյունահանումը, դրա վերամշակումն ու հարստացումը, աշխատած վառելիքի պահեստավորումըր անվտանգ վերամշակումը: Ռոսատոմի գործունեությունը ներառում է նաև միջուկային բժշկության  գիտական հետազոտությունների իրականացման համար սարքավորումների և իզոտոպային արտադրանքի թողարկումը ևնորարարական այլ ապրանքատեսակների արտադրությունը: Ընկերության ռազմավարությունը նախատեսում է ցածր ածխածնային էներգետիկայի զարգացում, ներառյալ հողմաէներգետիկան: Ռոսատոմը միավորում է ավելի քան 330 ձեռնարկություն և կազմակերպություն, որտեղ աշխատում է շուրջ 266 հազար մարդ:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիա-«Ռոսատոմ» պետկորպորացիայի հիմնական ԲՈՒՀ-երի կոնսորցիում (համախումբ), որը ստեղծվել է 2011 թվականին՝ «Ռոսատոմի» նորարարական զարգացման ու տեխնիկական արդիականացման գործակցության նպատակներով։ Ասոցացիայի անդամ ԲՈՒՀ-երը «Ռոսատոմի» կրթական համակարգի շրջանակում ակտիվորեն մասնակցում են առաջնահերթ նախագծերի ստեղծմամբ ու իրականացմամբ, կարիերայի լայն հնարավորություն տալով ուսանողներին՝ ատոմային ճյուղի ձեռնարկություններում աշխատանքի տեղավորվելու հարցում։

ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանը՝ Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարաններից առաջիններից է: ՄԻՖԻ-ն՝ Ռոսաստանի ատոմային արդյունաբերության հիմնական բարձրագույն ուսումնական հաստատություններից է, որը մասնագիտացված է ինժեներների պատրաստման վրա

Share