Բաժին. Այլ Լուրեր

Հայփոստ. Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր» թեմային

2021 թվականի հունիսի 1-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր» թեմային:

Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստի բաժնի ղեկավար Ծովինար Գալստյանը, «Մուլտարտ+» անիմացիոն ստուդիայի հիմնադիր Արթուր Միքայելյանը, Հայաստանի ֆիլատելիստների ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի ֆիլատելիայի բաժնի ղեկավար Շուշան Ալեքսանյանը:

70 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված են դրվագներ «Անբան Հուռին» հայկական մուլտֆիլմից (ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Արթուր Միքայելյան), որը նկարահանվել է 2016 թվականին հայ գրող Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի հիման վրա:

Թողարկման օրը` 01 հունիսի 2021թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 50,0 x 30,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 30 000 հ.

Share