Այլ Լուրեր

Ջո Բայդենը՝ TikTok-ի և WeChat-ի հետ կապված սահմանափակումները չեղարկող հրամանագիր է ստորագրել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրապան է ստորագրել, ըստ որի՝ չեղարկվում է ԱՄՆ նախորդ վարչակազմի սահմանած սահմանափակումները՝ կապված TikTok-ի և WeChat-ի հետ։

Ուժը կորցրած են ճանաչվում հետևյալ հրամանագրերը՝ 2020 թ. օգոստոսի 6-ին « TikTok-ի սպառնալիքներին հակազդելու և լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու մասին» և « WeChat-ի սպառնալիքներին հակազդելու մասին» հրամանագրերը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այլ երկրենրի, այդ թվում թշնամի պետությունների կողմից մշակված կամ վերահսկվող ծրագրերից ստացված սպառնալիքներին հակազդելու համար Բայդենը Սպիտակ տան իրավասու մարմիններին հանձնարարել է 120 օրվա ընթացքում ուսումնասիրել և զեկույց ներկայացնել՝ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ առաջարկություններով

 

Share