Այլ Լուրեր

Ինդոնեզիան մտադրություն ունի Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համար Բալին բացել օգոստոսին

Ինդոնեզիայի իշխանությունները քննարկում են Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համար առողջարանային Բալի կղզին օգոստոսին բացելու հարցը: Այդ մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտնել է Ինդոնեզիայի առեւտրի նախարար Մուհամադ Լութֆին:

«Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք այն բանի համար, որպեսզի պատվաստումներ անցկացնենք ողջ Բալում: Մենք սկսել ենք Ուբուդայից՝ կղզու լեռնային հավածից: Այն կդառնա առաջին շրջանը, որը համապատասխանում է զբոսաշրջության համար ԱՀԿ-ի բոլոր չափորոշիչներին: Հուսով եմ, որ մինչեւ ամառվա վերջը մեզ կհաջողվի իրականացնել այդ ռազմավարությունը, եւ մենք կկարողանանք բոլոր ռուսաստանցիներին Բալի հրավիրել մինչեւ ամառվա վերջը՝ օգոստոսին»,-ասել է Լութֆին: Նրա խոսքով, պլանավորվում է կղզի թույլատրել կորոնավիրուսի դեմ պատվաստում ստացած զբոսաշրջիկներին: Ընդ որում՝ ներարկումը կարելի կլինի անել նաեւ Բալիում:

«Նրանք կկարողանան պատվասկումն ստանալ կա՛մ իրենց երկրում, կա՛մ ուղղակի Բալիում. դա է մեր հայեցակարգը»,-հավելել է նախարարը: Worldometers պորտալի տվյալներով՝ Ինդոնեզիայում համավարակի ժամանակ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,8 միլիոն դեպք, մահացել է 52 հազարից ավելի ախտահարված, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share