Այլ Լուրեր

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն առաջատարն է. GALLUP-ի հարցման արդյունքները

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ներկայացրեց իրենց հարցումների հիման վրա արված հետազոտությունը։

Հարցմանը մասնակցել է 1103 անձ, որոնց առաջարկվել է գնահատել գործիչների գործունեությունը 1-ից 5 բալային սանդղակով, ըստ որի՝ 5-ն առավելագույնն է, 1-ը՝ նվազագույնը։

Լավագույնը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է, որի գործունեությունը հարցվածների գնահատականների հիման վրա միջինացվել և կազմել է 3,8:

Հաջորդիվ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանն է՝ 2,5, այնուհետև ՀՀ 2-րդ և 4-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Սարգսյանն են՝ 2,3 միավորով: Գագիկ Ծառուկյանի գնահատականը 2,1 է, իսկ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի 1,8։

Իսկ ինչպիսին են հարցման արդյունքներն ընտրություններին ընդառաջ։ Հարցման մասնակիցները պատասխանել են նաև ում կընտրեն, եթե ընտրություններն այս կիրակի անցկացվեին։

Հարցվածների 24,1 տոկոսը կընտրեր «Հայաստան» դաշինքին, որը գլխավորում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 23,8 տոկոսը կընտրեր իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Նախորդ հարցման արդյունքների համեմատ՝ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը բարելավել է դիրքերը՝ առաջ անցնելով վարչապետի աթոռը զբաղեցնող անձի գլխավորած կուսակցությունից։

3-րդ տեղում 7,4 տոկոսով «Պատիվ ունեմ» դաշինքն է՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ։ 4-րդը «Բարգավաճ Հայաստանն» է՝ 3,7 տոկոսով։

Ցանկն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

 

Share