Այլ Լուրեր

Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է՝ Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը։

Մինչև 10 տարեկան երեխաների համար չի գործի նաև ժամանումից 72 ժամ հետո ևս մեկ PCR թեստ անելու պայմանը։

Հիշեցնենք, որ Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը 356,920 է, որից 5,114-ը մահացել է, 342,720-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 9,086 մարդ։

Share