Այլ Լուրեր

Իտալիայում արձանագրել են աղքատության՝ 2005 թվականից ի վեր ռեկորդային մակարդակ

Իտալիայում այն մարդկանց քանակն, ովքեր ապրում են բացարձակ աղքատության պայմաններում (մեկ մարդու հաշվով 569,56 եվրոյից մինչեւ 839,78 եվրո ամսական եկամտից ցած՝ կախված երկրի մարզից) 2020 թականին եղել է ամենաբարձրը 2005 թվականից ի վեր, երբ սկսել են վարել այդ վիճակագրությունը: Այդ մյասին հայտնել է Վիճակագրության ազգային ինստիտուտը։

Այսպես, 2020 թվականին Իտալիայում բացարձակ աղքատության պայմաններում է գտնվել ավելի քան 5,6 միլիոն մարդ (ընդհանուր թվի 9,4 տոկոսը) եւ 2 միլիոնից փոքր-ինչ ավելի ընտանիք (7,7 տոկոս). դա 2019 թվականի ցուցանիշները գերազանցում է համապատասխնաբար 1,7 տոկոսային կետով եւ 1,3 տոկոսային կետով: Հարաբերական աղքատության պայմաններում (1 0001,86 եվրոյից պակաս ծախսեր երկու մարդուց բաղկացած ընտանիքի համար) է եղել 2,6 միլին իտալական ընտանիք, ինչը 1,3 տոկոսային կետով պակաս է 2019 թվականի տվյալների համեմատությամբ:

Ընտանիքների թվում բացարձակ աղքատության ամենաբարձր մակարդակը դիտվում է երկրի հարավային մարզերում. դրանք այնտեղ ընդհանուր թվի 9,4 տոկոսն են (հյուսիսային մարզերում՝ 7,6 տոկոս, կենտրոնական մարզերում՝ 5,4 տոկոս): 2020 թվականին բացարձակ աղքատության վիճակում են հայտնվել նաեւ 767 հազար ընտանիքներ անչափահաս երեխաներով (2,2 տոկոսային կետով ավելի 2019 թվականի ցուցանիշի համեմատությամբ), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share