Այլ Լուրեր

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը կրկին առաջատար է. GALLUP-ի հարցման արդյունքները

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք։ Սա այն հարցն է, որի միջոցով GALLUP-ի մասնագետները փորձել են ի մի բերել՝ հարցվածներն ընտրություններին ընդառաջ որ կուսակցությանը կամ դաշինքին են նախապատվություն տալիս։

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ներկայացրել է անցկացված վերջին հարցումների արդյունքները։ Հարցմանը մասնակցածների 28,7 տոկոսը պատասխանել է, որ կընտրի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը։

Հարցման արդյունքները ներկայացնում ենք ստորև.

«Հայաստան» դաշինք՝ 28.7%,

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 25.2%,

«Պատիվ ունեմ» դաշինք՝ 10.8%,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 5.4%,

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 5.2%,

«Շիրինյան/Բաբաջանյան» դաշինք՝ 2.8%,

«Հանրապետություն» կուսակցություն՝ 2.6%,

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն՝ 1 .5%։

Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ ևս GALLUP-ի նախընտրական ընթացիկ հարցման արդյունքների համաձայն՝ առաջատարը «Հայաստան» դաշինքն էր։ Նախորդ հետազոտության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Share