Այլ Լուրեր

Եվրահանձնաժողովը հակամենաշնորհային հետաքննությունն Է սկսել Google-ի դեմ

Եվրահանձնաժողովը պաշտոնապես մեկնարկել է հակամենաշնորհային հետաքննություն ընդդեմ ամերիկյան Google ընկերության։ Այս մասին հայնում են ԵՀ-ի մամուլի ծառայությունից։

Եվրահանձնաժողովից հայտնում են, որ հետաքննությունը նպատակ ունի պարզել՝ ընկերությունը խախտել է արդյոք Եվրահանձնաժողովի կողմից սահմանված մրցակցության նորմերը՝ նախապատվություն տալով առցանց գովազդի սեփական տեխնոլոգիաներին՝ ի վնաս այլոց։

Հիշեցնենք, որ վերջերս միջազգային մամուլը գրել էր, որ Ճապոնիան ևս պատրատվում է հակամենաշնորհային ստուգումներ անցկացնել Apple-ում և Google-ում։

Share