Այլ Լուրեր

ԱՄՆ-ում կայացած աճուրդում 1,8 մլն դոլարով վաճառել են Չերչիլի նկարը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի (1874 – 1965) վրձնած նկարը Նյու Յորքում (ԱՄՆ) կայացած աճուրդում վաճառվել է 1,8 միլիոն դոլարով: Այդ մասին հաղորդվում է Phillips աճուրդային տան կայքում:

Աճուրդային տան մասնագետների խոսքով՝ նկարն ստեղծվել է 1921 թվականի ամռանը: 76 x 63,3 սանտիմետր չեփերով կտավում պատկերված են անտառ եւ ջրով խանդակ Անգլիայի ոչ մեծ քաղաքի մերձակայքում: Լոտի գնահատման արժեքը կազմել է 1,5 միլիոն դոլարից մինչեւ 2 միլիոն դոլար: Կտավն ավելի վաղ եղել է հույն ձեռնարկիչ Արիստոտել Օնասիսի (1906 – 1975) հավածաքուի մասը:

Մարտ ամսին Լոնդոնում Christie՚s աճուրդային տան կազմակերպած աճուրդում 11,6 միլիոն դոլարով վաճառվել է Չերչիլի մի այլ նկար: Այն վաճառքի էր հանել ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին: Չերչիլը գեղանկարչությամբ է հրապուրվել, երբ 40 տարեկանն անց էր, եւ հասցրել է իր իր կյանքի ընթացքում ստեղծել 540 կտավ: Գործերի մեծ մասը գտնվում է մասնավոր հավաքածուներում կամ պատկանում է նրա հետնորդներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share