Բաժին. Այլ Լուրեր

Եվրամիությունը չեղարկեց ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքը

Եվրոպական խորհուրդը որոշեց Հայաստանը ներառել այն երկրների ցանկում, որի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են չեղարկվել: Հանձնարարականը ուժի մեջ կմտնի վաղվանից:

Հիմա ԵՄ անդամ պետություններն անհատապես պետք է որոշեն` երբվանից և ինչ պայմաններով են մուտքի վիզա տրամադրում Հայաստանի քաղաքացիներին:

«Ապահով» երկրների ցանկը թարմացվում է երկու շաբաթը մեկ` հաշվի առնելով հակահամաճարակային իրավիճակը, կորոնավիրուսի նոր դեպքերի ու պատվաստումների թիվը: Այսպիսով, վաղվանից «ապահով» երկրների ցանկում կլինեն նաև Հայաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Մոնտենեգրոն և Կանադան։

Share