Բաժին. Այլ Լուրեր

Viber-ը թողարկում է լրացված իրականության (AR) դիմակներ

Viber-ը թողարկում է AR զտիչներ և դիմակներ: Ընկերությունը նախատեսում է պարբերաբար թարմացնել հավելվածի բովանդակությունը, իսկ մեսենջերի գործընկերները կկարողանան ստեղծել իրենց սեփական AR զտիչները: Գործընկերների թվում են Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF), «Barcelona» ֆուտբոլային ակումբը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): 

Viber-ը «Snapchat» հավելվածի հեղինակ «Snap» ընկերության հետ համագործակցությամբ լուսանկարներ և տեսանյութեր խմբագրելու համար թողարկում է լրացված իրականության (AR) զտիչներ և դիմակներ, ինչպես նաև Bitmoji անհատականացված ավատարներ ստեղծելու հնարավորություն:

Գործառույթի գործարկման պահին հավելվածում հասանելի կլինի 30 դիմակ, այդ թվում՝ Viber-ի հայտնի կերպարների պատկերներով: Մինչև տարեվերջ ընկերությունը նախատեսում է թողարկել հարյուրավոր նոր զտիչներ և դիմակներ, իսկ մեսենջերի գործընկերները կկարողանան ստեղծել իրենց սեփական բացառիկ բովանդակությունը: Բնության համաշխարահային ֆոնդը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)  և FC Barcelona-ն առաջին կազմակերպություններից են, ովքեր գործարկել են իրենց դիմակները Viber-ում:

Viber-ը անվտանգ հաղորդակցման ծրագիր է, որը միավորում է մարդկանց ամբողջ աշխարհով մեկ։ Գործարկված AR զտիչները և դիմակները մեսենջերում ինքնադրսևորվելու նոր միջոց են. տեսողական նոր գործիքները լրացնում են առկա հնարավորությունները (սթիքերներ, առկա և օգտատերերի կողմից ստեղծված գիֆեր): Viber Camera Kit-ի, Bitmoji-ի և «Snap» ընկերության Creative Kit-ի շնորհիվ մարդկանց միջև հաղորդակցությունը կդառնա էլ ավելի հետաքրքիր և հաճելի:

Viber-ի նոր գործառույթները ներառում են՝

  • Լրացված իրականության տեխնոլոգիա. ձեր սմարթֆոնը ուղղեք տարբեր օբյեկտների վրա և փոխակերպեք ձեզ շրջապատող աշխարհը:
  • AR դիմակներ. ընտրեք դեմքի տարբեր դիմակներ, որոնք նույնությամբ ընդօրինակում են ձեր դեմքի արտահայտությունը:
  • Beauty զտիչներ. բարձրացրեք նկարի որակը կամ փորձեք ստանալ նոր կերպար իրատեսական էֆեկտներով (օգտագործեք շրթներկ, կարմրաներկ կամ ներկեք ձեր մազերը վառ գույներով):
  • Անհատականացված Bitmoji ավատարներ. զրուցարաններում ավելացրեք անհատականացված կերպարներ:

«Snap-ի և Viber-ի համագործակցությունը փոխշահավետ է», – նշում է Snap-ի համագործակցության գծով տնօրեն Էլիոթ Սոլոմոնը: «Մեր համագործակցությունը Viber օգտատերերին լրացված իրականության տեխնոլոգիաների կիրառմամբ ինքնաարտահայտվելու էլ ավելի մեծ հնարավորություններ կընձեռի»։ 

«Մենք ուրախ ենք Viber օգտատերերին ներկայացնել Snap-ի կողմից մշակված նոր գործառույթները»,- ասաց Viber գործադիր տնօրեն Ջամել Ագաուն: «Այս համագործակցությունը հնարավություն է ընձեռում լրացված իրականության շնորհիվ ընդլայնել մեր հավելվածի գործառույթները, նոր տեսք հաղորդել հաղորդակցությանը։ Viber-ն ավելին է, քան պարզապես մեսենջեր: Այն ոչ միայն հաղորդակցման գործիք է, այլև մի վայր, որտեղ կարող եք ստեղծել եզակի, զվարճալի և օգտակար բովանդակություն և, իհարկե, կիսվել հանրության հետ»:

Snap գործառույթներով Viber նոր տարբերակը IOS համակարգի համար, ինչպես նաև Android համակարգի բետա տարբերակը հասանելի կլինի հունիսի 30-ից հետևյալ երկրներում՝ Ավստրալիա, Ավստրիա, Բելգիա, Կանադա, Դանիա, Անգլիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Գրենլանդիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Ճապոնիա, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Մալդիվներ, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Պորտուգալիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա և ԱՄՆ: 

Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում գործառույթը կհայտնվի առաջիկա ամիսներին:

Նոր գործառույթների մասին տեսանյութը հասանելի է Viber-ի յութուբյան ալիքում։

Share