Այլ Լուրեր

Արման Թաթոյան. ՀՀ զինված ուժերը պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առնվազն երեք անհերքելի փաստ է մատնանշել  Գեղարքունիքում ադրբեջանական զինված ուժերի հանցավոր կրակոցների մասին: Արման Թաթոյանն ընդգծել է, որ Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:

«Առնվազն 3 անհերքելի փաստ Գեղարքունիքում ադրբեջանական հանցավոր կրակոցների մասին՝

Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:

Ադրբեջանական կրակոցները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերը պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թաթոյանը:

Share