Այլ Լուրեր

Տոկիո-2020. Հայաստանն Օլիմպիական խաղերում նվաճեց 4 մեդալ, կա ևս մեկ մեդալի հնարավորություն

Հայաստանի օլիմպիական հավաքականն ավարտեց ելույթները Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Տոկիո-2020-ում Հայաստանը նվաճել է 4 մեդալ` երկու արծաթե և երկու բրոնզե: Կա ևս մեկ մեդալի հնարավորություն: Եթե ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանին հաղթած մարզիկը՝ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամ Գաջիմուրադ Ռաշիդովը հասնի եզրափակիչ, Վազգեն Թևանյանը հնարավորություն կստանա անցկացնել սփոփիչ գոտեմարտ, որը հաղթելու դեպքում՝ բրոնզե մեդալի համար  պայքարելու:

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ դարձան ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, ով հավաքականի թիմի ոսկու հիմնական հավակնորդներից էր, և հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ով Խաղերին մասնակցում էր ՕԽ գործող չեմպիոնի կարգավիճակով:

Բրոնզե մեդալ նվաճեց Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը, որը բացառիկ անթերի արդյունք էր գրանցել Օլիմպիական խաղերի որակավորման փուլում և դուրս եկել եզրափակիչ:

Եվ Օլիմպիական խաղերում երկրորդ փորձից մեդալակիր դարձավ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը, ով դարձավ բրոնզե մեդալակիր:

Օգոստոսի 7-ի դրությամբ Հայաստանը Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում 66-րդն է:

Օլիմպիական խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 8-ին:

Share