Այլ Լուրեր

ՀայՓոստը շրջանառության մեջ է դրվել չորս նոր փոստային բացիկ

2021 թվականի օգոստոսի 16-ին ՀայՓոստը շրջանառության մեջ է դրել չորս նոր փոստային բացիկ:

Նամականիշով երկկողմանի փոստային բացիկները նվիրված են ֆրանսահայ նկարիչ «Ռիշար (Խաչատուր) Ժերանյանի (1921-2019 թթ.) ծննդյան 100-ամյակը» և հայ անվանի բնանկարիչ Արտաշես Աբրահամյանի (1921-2003թթ.) ծննդյան 100-ամյակը» թեմաներին: Նամականիշով երկկողմանի hաջորդ երկու բացիկները նվիրված են Բյուրականի աստղադիտարանին և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակին:

Բյուրականի աստղադիտարանին նվիրված բացիկի տպաքանակը 1500 հատ է, մյուս բացիկներինը՝ 500-ական հատ:

Բացիկների տեխնիկական տվյալներն են.

Թողարկման օրը` 16 օգոստոսի 2021թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

(Բյուրականի աստղադիտարանի բացիկի դիզայնը՝ Ռեմ Սահակյանի, Դավիթ Դովլաթյանի)

Տպարանը` «Ասողիկ»

Նամականիշի չափսերը` 25,0 x 35,0 մմ

Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ

Share