Բաժին. Այլ Լուրեր

ՀայՓոստը շրջանառության մեջ է դրել հինգ նոր նամականիշ

2021 թվականի օգոստոսի 26-ին ՀայՓոստի կողմից շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Կլարա Բարտոնի ծննդյան 200-ամյակը» թեմային:

230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնը (1821-1912թթ.)՝ իր նամակների և Ամերիկյան Կարմիր խաչի առաջին շենքի խորապատկերին: Նամականիշի վերևի ձախ անկյունում պատկերված է ոճավորված «200 ԱՄՅԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 26 օգոստոսի 2021թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 24,0 x 40,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 30 000 հ.

2021 թվականի օգոստոսի 26-ին շրջանառության մեջ են դրվում նաև չորս նամականիշ՝ նվիրված «Հայաստանի տեսարժան վայրեր» թեմային:

230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Գեղարքունիքի մարզում գտնվող Սևանա լիճը և Հայրավանք վանքը (մ.թ. IX-XII դդ.):

410 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Սյունիքի մարզում գտնվող նախապատմական մեգալիթյան համալիր Զորաց քարերի պատկերը (մ.թ.ա. II-I հազ.):

470 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Վայոց ձոր մարզի Ջերմուկ քաղաքում գտնվող «Ջրահարսի վարսեր» ջրվեժը:

710 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Կոտայքի մարզում գտնվող Գառնիի տաճարի (մ.թ. I դ.) երեկոյան տեսարանը:

Թողարկման օրը` 26 օգոստոսի 2021թ.

Դիզայնը՝ Ռեմ Սահակյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 40,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 8 հ.

Տպաքանակը՝ 20 000 հ. x 4

Share