Այլ Լուրեր

Israir Airlines իսրայելական ավիաընկերությունը վերսկսում է թռիչքները Վրաստան

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատումից հետո Israir Airlines իսրայելական ավիաընկերությունը սեպտեմբերից վերսկսում Է թռիչքները Թել-Ավիվ-Բաթում ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի փոխնախարար Մարիամ Կվրիվիշվիլին:

«Մեկ ամսվա ընդհատումից հետո Israir Airlines ավիաընկերությունը վերադառնում է Բաթումի միջազգային օդանավակայան»,-ասել է Կվրիվիշվիլին:

Նրա խոսքով՝ դա լրացուցիչ խթան կհանդիսանա տուրիստական հատվածի եւ տեղական բիզնեսի զարգացման համար:

Israir Airlines-ն այս տարվա մայիսից մեծացրել է թռիչքների հաճախականությունը եւ Բաթում թռիչքներ իրականացրել շաբաթական ութ անգամ, իսկ Թբիլիսի՝ շաբաթական 5 անգամ: Այնուհետեւ ընկերությունն ստիպված եղավ ընդհատել թռիչքները Իսրայելի կողմից Վրաստանն կորոնավիրուսի համավարակի պատճառով վտանգավոր երկիր ճանաչվելու արդյունքում:

Նախօրյակին հայտնի է դարձել, որ Իսրայելն օգոստոսի 31-ին Վրաստանը կբացառի «կարմիր գոտու» ցուցակից, համապատասխանաբար Իսրայելի քաղաքացիները կկարողանան մեկնել Վրաստան, հաղորդել է Sputnik-ը:

Share