Այլ Լուրեր

Պետք է վերացնել ԱԺ-ում սահմանափակումները. Սաթիկ Սեյրանյանը լրագրողներին միավորվելու կոչ է անում

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը լրագրողներին և լրատվամիջոցներին կոչ է անում միավորվել Ազգային ժողովում լրատվամիջոցների տեղաշարժի սահմանափակումների դեմ:

Սաթիկ Սեյրանյանի կարծիքով` այդ հարցում իշխանությունների հետ չպետք է գնալ որևէ կոմպրոմիսի:

«Գործող կարգը շատ նորմալ աշխատող կարգ էր: Պետք է անհապաղ վերացնել սահմանափակումները: Հակառակ դեպքում ստանալու ենք համեմատություններ Նաիրի Հունանյանի հետ ( Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունների պարագլուխ, ով մասնագիտությամբ լրագրող էր- խմբ.), անվտանգության հարցեր են բարձրացնելու: Սա վիրավորանք է և նվաստացուցիչ վերաբերմունք լրագրողի և լրագրողական մասնագիտության նկատմամբ»,- ընդգծեց Սեյրանյանը:

 

Share