Այլ Լուրեր

WSJ-ն հաղորդել է ԱՄՆ-ից մուտքի սահմանափակումներ մտցնելու ԵՄ-ի պլանների մասին

Եվրամիությունը պլանավորում է հանձնարարական թողարկել առանց հատուկ հրատապության ամերիկացիների համար մուտքի ժամանակավոր արգելքի մասին: Այդ մասին հաղորդել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանների աղբյուրի:

Հրատարակության տվյալներով՝ եվրոպացի պաշտոնյաները սկսել են այդ նախաձեռնությունն ակտիվորեն քննարկել անցյալ ամսին ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման հաճախացած դեպքերի պատճառով, ընդ որում՝ ներկա դրությամբ վարակումների միջին մակարդակը Ամերիկայում գերազանցել է Եվրամիության ցուցանիշները:

Բացի այդ, միության նախագահի տեղն զբաղեցնող Սլովենիան կոչ է արել «արգելված» ցուցակի մեջ ներառել ոչ միայն ԱՄՆ-ը, այլեւ հինգ ուրիշ երկրներ, որտեղից առայժմ թույլատրված են ոչ պարտադիր ուղեւորությունները, ասվում է հոդվածում: ԱՄՆ-ը աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում կորոնավիրուսով վարակման դեպքերի եւ մահվան դեպքերի թվաքանակով: Ջոնս Հոփքինսի համալսարանի վերջին տեղեկատվության համաձայն, երկրում վարակվել է արդեն 38,7 միլիոն մարդ եւ մահացել՝ ավելի քան 637 հազարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share