Այլ Լուրեր

Հայաստանի լրագրողները կրկին կմասնակցեն Լիտվայի ֆուտբոլային մրցաշարին

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 10-ից 12-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում հերթական անգամ կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին։

Միջոցառմանը, որն անցկացվելու է 16-րդ անգամ, այս տարի կմասնակցեն 10 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Լատվիայից, Լեհաստանից, Մոլդովայից եւ Մարոկոյից։ Նրանց կմիանան Լիտվայի տարբեր քաղաքները ներկայացնող 5 թիմեր։ Բոլորը թիմերը կմրցեն միմյանց դեմ, մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր թիմ 9-ական հանդիպում կանցկացնի։ Իսկ մրցաշարի ավարտին մասնակից թիմերը կմասնակցեն սեպտեմբերի 12-ին Կաունասում մեկնարկող Ֆուտզալի աշխարհի առաջնության բացման արարողությանը։

Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։ Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության գլխավոր հովանավորը TotoGaming բուքմեյքերական ընկերությունն է։

Հիշեցնենք, որ Հայաստանի լրագրողներն այս մրցաշարում նախորդ անգամ 2-րդ տեղն են գրավել, իսկ մինչ այդ երեք անգամ զբաղեցրել են 3-րդ տեղը եւ արժանացել մրցաշարի բրոնզե մեդալների։

Հայկական թիմի ելույթներին հնարավոր կլինի հետեւել առցանց հավաքականի պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով՝ https://www.facebook.com/armmediat

Share