Բաժին. Այլ Լուրեր

Սիմոն Բաբայանն ընտրվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ

ՀՀ փաստաբանների պալատի նոր նախագահ է ընտրվել Սիմոն Բաբայանը։

Փաստաբանների պալատից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ ընտրությունը կայացել է 2021 թվականի սեպտեմբերի 12-ին։

«Քվեարկությանը մասնակցել է 1111 փաստաբան: Արդյունքներով Սիմոն Բաբայանի օգտին քվեարկել է 937 փաստաբան, իսկ Գևորգ Գյոզալյանի օգտին՝ 144 փաստաբան: 30 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի 2021 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ՝ Սիմոն Ալբերտի Բաբայանը չորս տարի ժամկետով համարվել է ընտրված ՀՀ փաստաբանների պալատի  նախագահի պաշտոնում՝ 1111 փաստաբանի 937 կողմ ձայնով (84,3%)»,- նշում են Փաստաբանների պալատից:

ՀՀ փաստաբանների պալատի նոր նախագահի լիազորությունները սկսվելու են 2021 թվականի հոկտեմբերի 5-ից:

Ներկա պահին Փաստաբանների պալատի նախագահն է Արա Զոհրաբյանը, ում լիազորությունները կդադարեցվեն հոկտեմբերի 5-ից։

Մինչ ընտրությունները ՀՀ փաստաբանների պալատը 08092021 թ կազմակերպել էր բանավեճորին մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներ Սիմոն Բաբայանը և Գևորգ ԳյոզալյանըՓաստաբանների պալատի նախագահի երրորդ թեկնածու Թամարա Պողոսյանը դուրս էր եկել ընտրապայքարից ինքնաբացարկի դիմումի համաձայն: Բանավեճը վարում էր ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Պալատի նախագահը Պալատի գործադիր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձն էընտրվում է  առնվազն տասը տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբչորս տարի ժամկետովՊալատի նախագահը ներկայացնում է Պալատըընդունում է որոշումներ Պալատի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալնախագահում է Պալատի ընդհանուր ժողովի և խորհրդի նիստերըանդամագրված փաստաբանին հնգօրյա ժամկետում տալիս է Պալատի կնիքով և ստորագրությամբ արտոնագիր և վկայականընդգրկում է փաստաբանին փաստաբանների ցուցակումՊալատի նախագահը գումարում է խորհրդի նիստեր  և ընդհանուր ժողովորոշում և/կամ հաստատում է դրանց օրակարգերըինչպես նաև կարող է հասարակական հիմունքներով Պալատի անդամների կազմից ձևավորել խորհրդատվական և այլ հանձնաժողովներ:

Share