Այլ Լուրեր

Ճապոնիայում ռուսաստանյան ՈւԱԶ ավտոմոբիլը տեղ Է գտել աշխարհի բացառիկ քրոսովերների ցուցակում

Kuruma News պորտալի տեսաբանը ռուսաստանյան ՈւԱԶ ավտոմոբիլն ընդգրկել Է աշխարհի բացառիկ քրոսովերների ցուցակում: Հեղինակն ուշադրություն Է դարձրել այն բանին, որ Ռուսաստանում մինչեւ այժմ թողարկում են ՈւԱԶ-452 լիաշարժաբերային ֆուրգոնը, որն ստեղծվել Է 1965 թվականին:

«Արտաքնից ՈւԱԶ-ը հիշեցնում Է հին ու բարի ճապոնական առեւտրական ավտոմեքենաները՝ կլոր թափքով եւ գրավիչ առջեւամասով՝ երկու կլոր լապտերներով եւ ռադիատորի ոչ մեծ ցանցով»,-ընդգծել Է տեսաբանը: Լրագրողը կարծում Է, որ ավտոմեքենան գործնականում արտաքնով եւ տեխնիկական առումով չի փtխվել թողարկման պահից ի վեր:

«Դա նշանակում Է, որ այն այքան Էլ հզոր ու անվտանգ չԷ, ինչպես ժամանակակից ավտոմեքենաները, բայց դրա պարզությունն ու հուսալիությունը ենթադրում dg, որ այն, ամենայն հավանականությամբ կմնա շարագործման մեջ»,-եզրափակել Է հեղինակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share