Բաժին. Այլ Լուրեր

Ռոսատոմի՝ More for Metsamor ծրագրի շրջանակներում Մեծամորի դպրոցականները ծանոթացան կրթության ժամանակակից ոլորտներին

Նոր ուսումնական տարվա մեկնարկին վերսկսվեցին Ռոսատոմի՝ More for Metsamor նախագծի շրջանակներում իրականացվող միջոցառումները: Սեպտեմբերի 17-ին Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպվեց ուղևորություն դեպի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ նրանք ծանոթացան Կենտրոնի ուսումնական հիմնական առարկաներին` եռաչափ մոդելավորում, համակարգչային անիմացիա, ռոբոտաշինություն, վեբ դիզայն և այլ ժամանակակից ուղղություններին:

«Իրականացնելով More for Metsamor ծրագիրը` մենք փորձում ենք պայմաններ ստեղծել այսօրվա դպրոցականների հետագա մասնագիտական ​​աճի համար: Տարբեր կրթական միջոցառումներին մասնակցելը թույլ է տալիս մտածել այն մասին, թե ինչ գիտելիքներ և հմտություններ են պահանջվում այսօր և որոնք են արդիական լինելու մոտ ապագայում: Բայց կարևոր է ոչ միայն հասցնել նրանց հմտությունների զարգացման անհրաժեշտության գաղափարին, այլև ցույց տալ իրական հնարավորությունները` ընտրած ուղղությամբ առաջին քայլն անելու համար», – ասաց ռուսական կողմից Հայկական ԱԷԿ-ի ժամկետի երկարաձգման նախագծի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն:

«Թումո» ​​ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը գործում է Հայաստանում արդեն 10 տարի և աչքի է ընկնում իր կրթական համակարգով. ուսուցիչներ և դասարաններ այստեղ չկան: Դպրոցականները սովորում են ինքնուրույն. Նրանք կատարում են առաջադրանքներ և հաճախում են հրավիրված փորձագետների վարպետության դասերի, ովքեր երեխաներին ծանոթացնում են կարիերայի հեռանկարների հետ, կիսում յուրահատուկ գիտելիքներ և օգնում զարգացնել մասնագիտական ​​շփումների ցանց որոշակի ոլորտում: Հիմնական նպատակը ոչ թե սովորեցնել երեխաներին հետևել հրահանգներին, այլ ապահովել խնդիրների լուծման գործիքներ` անկախ մտածողության հասնելու համար:

«Մեր ուսանողները ձեռք են բերում այսօրվա թվային աշխարհում հաջողությամբ առաջադիմելու և իրենց ապագա ուղին կերտելու հմտություններ: Նրանք մոդելավորում են իրենց մասնագիտական ​​կարիերան՝  դառնալով ոչ միայն էկոհամակարգի մաս, այլև կատարելագործելով այն: Նրանց վերապատրաստման արդյունքը ավարտված նախագծերի պորտֆոլիոն է, որն օգտակար կլինի բուհ կամ աշխատանքի ընդունվելիս», – ասաց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների հաճախորհդների սպասարկման համակարգոհ Գոռ Լավչյանը:

Այցելության ընթացքում Մեծամորի դպրոցականները ծանոթացան Թումո կենտրոնում ուսման հիմնական ոլորտներին, ընթացիկ և ապագա ծրագրերին, ինչպես նաև մասնակցեցին ռոբոտաշինության, ծրագրավորման և 3D մոդելավորման բաց դասերին:

2021 թվականի ընթացքում Մեծամորում դպրոցականների համար նախատեսվում են կրթական և ինտերակտիվ միջոցառումներ, որոնք ուղղված են գիտության և տեխնիկայի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը:

«More for Metsamor» նախագիծը մեկնարկել է 2019 թվականին և նպատակ ունի կազմակերպել ժամանակակից կրթական ձևաչափերի հասանելիությունը և Մեծամոր քաղաքի ավագ դպրոցի վերափոխումը քաղաքի համար «կրթական հանգույցի»: Ծրագրի շրջանակում դպրոցում կազմակերպվում են հանդիպումներ Հայաստանի և Ռուսաստանի ականավոր մարդկանց հետ, ովքեր իրենց փորձով և հաջողության պատմությունները ներկայացնում են աճող սերնդին: Իրականացվում են կրթական և գիտական այցեր Հայաստանում։ «More for Metsamor» նախագծի շրջանակում դպրոցի հիմքի վրա ստեղծվել է մուլտիմեդիոն գոտի, որը թույլ է տալիս անցկացնել ինտերակտիվ դասեր, միջոցառումներ` կինոդասախոսության ձևաչափով և կազմակերպել այլ դասախոսություններ: 2020 թվականին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով նախագծի իրականացումը դադարեցվել էր: 2021 թվականի ապրիլից անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների պահպանմամբ «More for Metsamor»-ը նոր կյանք է ստանում։

Ռոսատոմը` գլոբալ տեխնոլոգիական առաջատար է, աշխարհում ատոմային էներգիայի թիվ մեկ ընկերությունը, որը գործում է ավելի քան հիսուն երկրներում: Որպես միջուկային արդյունաբերության պիոներներից մեկը՝ «Ռոսատոմը» ավանդաբար գտնվել է միջազգային միջուկային շուկայի առաջատար դիրքում՝ ներառյալ ատոմակայանների կառուցում, հանքարդյունաբերություն և ուրանի հարստացում, միջուկային վառելիքի պատրաստում ու մատակարարում: Այսօր, 75 տարվա ընթացքում կուտակված եզակի իրավասությունների շնորհիվ, ընկերությունը նվաճում է նոր հեռանկարային նորարարական արտադրանքների շուկաները: Ջրածնի էներգիան, էներգիայի պահուստը, միջուկային բժշկությունը, քամու էներգիան, կոմպոզիտային նյութերը, նյութատեխնիկական բիզնեսը, բնապահպանական լուծումները. ավելի քան հարյուր նոր բիզնես ոլորտներ ընդհանուր առմամբ որոշում են Ռոսատոմի ներկա դիրքը առաջատար տեխնոլոգիական հսկաների շարքում: 

«Ռոսատոմ» պետկորպորացիան իր գործունեության մեջ կողմնորոշվում է կայունզարգացման միջազգային օրակարգով: Ռոսատոմը ծանրակշիռ ներդրում ունի ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացման գործում, որպես ցածր ածխածնային էլեկտրաէներգիայի արտադրող ընկերություն, որը զարգացնում է միջուկային, ջրածնի և քամու էներգիան: Ռուսաստանի նախագծած ատոմակայանները տարեկան խնայում են ավելի քան 210 միլիոն տոննա ջերմոցային գազեր ՝ կլիմայի փոփոխության հիմնական պատճառը: 2021 թ-ին ընկերությունը թողարկեց կանաչ պարտատոմսերի առաջին խմբաքանակը: 2020 թվականից «Ռոսատոմ» պետկորպորացիան հանդիսանում է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի ցանցի անդամ:

Share