Այլ Լուրեր

Ընդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով համայնքների խոշորացման օրինագծի սահմանադրականությունը

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը:

Այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհրդարանական ճեպազրույցում:

«Երեկ արդեն մենք պատգամավորների 1/5-ով, որի մեջ ներգրավված են «Հայաստան»-ի և «Պատիվ ունեմ»-ի պատգամավորները, դիմում ենք ներկայացրել Սահմանադրական դատարան՝ խոշորացման օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը վիճարկելու հարցով»,- ասաց Մինասյանը:

Նա մեղադրեց նաև նախագահին՝ այդ օրենքը ստորագրելու համար, որն ընդդիմադիրները որակում են հակասահմանադրական: Ըստ պատգամավորի՝ այդ խոշորացումն ունի քաղաքական նպատակ, իշխանությունը ցանկանում է ամրապնդել իր դիրքերը բոլոր տարածքներում:

Share