Այլ Լուրեր

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 272,957-ի (+601)

Հայաստանում հոկտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 272 հազար 957 դեպք, որոնցից 249 հազար 158-ն` առողջացած, 5575-ը` մահվան ելքով:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից, մանրամասնելով, որ հոկտեմբերի 10-ին կատարվել է 5814 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 601 նոր դեպք: Կա 891 առողջացած, 26 մարդ մահացել է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 հազար 997 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 811 հազար 131 թեստավորում:

Share