Բաժին. Այլ Լուրեր

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդում կընդունեն հայտարարություն ԵԱՏՄ-ի կլիմայական պլանի մասին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների ղեկավարները Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի (ԲԵԱՏԽ) նիստում հոկտեմբերի 14-ին ծրագրում են ընդունել հայտարարություն ԵԱՏՄ-ի կլիմայական պլանի մասին: Հոկտեմբերի 13-ին այդ մասին հայտարարել Է Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը՝ «Փարիզի համաձայնագրի եւ Ղազախստանի ածխածնային չեզոքության նպատակների ձեռքբերման ուղիները» միջազգային խորհրդաժողովի ընթացքում:

«Վաղը ԲԵԱՏԽ-ի նիստում պետությունների ղեկավարները ծրագրում են ընդունել հայտարարություն Միության կլիմայական պլանի մասին: Պլանավորվում Է հաստատել տնտեսական համագործակցությունը զարգացնելու մտադրությունը՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման եւ Փարիզի համաձայնագրի նպատակների ձեքբերման համար»,- ասել Է նա:

Share