Այլ Լուրեր

Հանրապետության որոշ մարզերում սպասվում է ձյուն

Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը սպասվում է ձյուն։

Այս մասին հայտնում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Վարորդներին կոչ ենք անում նշված շրջաններ երթևեկել ձմեռային անվադողերով»,- նշել է նա:

Ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել էր, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ն աստիճանաբար կնվազի 8-11 աստիճանով:

Share