Այլ Լուրեր

Նոր Նորքում Երևան համայնքը կունենա ավտոբուսների համար նախատեսված նոր հավաքակայան

Երևանի ավագանու որոշմամբ՝ Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի ֆոնդային մասից 24,868.1 հազար դրամ կհատկացվի Նոր Նորքի Թևոսյան 9 հասցեում գտնվող շուրջ 4.5 հա մակերեսով հողամասի և շուրջ 15,500 քմ ընդհանուր մակերեսով թվով 13 շենք-շինությունների ձեռքբերման նպատակով:

Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 310 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին որոշումն ընդունվեց  հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի ժամանակ:

Որոշման նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը: Նախագծին կողմ քվեարկեց ավագանու 41 անդամ:

Ե՛վ իրավական, և՛ շինարարական, և՛ նախագծային նախապատրաստական աշխատանքներ կիրականացվեն, որպեսզի Նոր Նորքի Թևոսյան 9 հասցեում Երևան համայնքն ունենա ավտոբուսների համար նախատեսված նոր հավաքակայան:

Ավագանու անդամները նշեցին, որ այդ տարածքում չորրորդ կարգի վթարային շենքեր կան, որոնք պետք է քանդվեն:

Share