Այլ Լուրեր

ԱՄՆ մեկնող օտարերկրացիները պետք է պատվաստված լինեն և ունենան բացասական արդյունքով թեստ

ԱՄՆ մեկնող օտարերկրացիները նոյեմբերի 8-ից սկսած ԱՄՆ օդային սահմանը կարող են հատել միայն Covid-19-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու և մուտքին նախորդող երեք օրվա ընթացքում հանձնած թեստի բացասական արդյունք ներկայացնելու դեպքում (բացառությունները խիստ սահմանափակ են):

Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ պահանջվում է նաև հետևել տեղում գործող սանիտարահամաճարակային պահանջներին, ինչպիսիք են՝ դիմակ դնելը, ձեռքերը ախտահանելը, լվանալը և այլն:

Share