Այլ Լուրեր

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 312,674-ի (+2,045)

Հայաստանում նոյեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 312 հազար 674 դեպք, որոնցից 273 հազար 608-ն՝ առողջացած:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից, մանրամասնելով, որ վերջին մեկ օրում կատարվել է 13 հազար 184 թեստավորում, որից հաստատվել է 2045 նոր դեպք: Առողջացել է 1276 մարդ, մահացել՝ 50-ը:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6491 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1312 է:

Փաստացի բուժում է ստանում 31 հազար 263 բուժառու:

Share