Այլ Լուրեր

Դեկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստի բացասական պատասխանը պետք է ներկայացվի 7 օրը մեկ

Հայաստանում դեկտեմբերի 1-ից աշխատավայրում ՊՇՌ թեստի  բացասական պատասխան ներկայացնելու պարբերականությունը կկրճատվի մեկ շաբաթով. չպատվաստված աշխատակիցները 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու փոխարեն ստիպված կլինեն այն ներկայացնել 7 օրը մեկ:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարը:

«Այսօր շրջանառվելու է հրամանի փոփոխության նախագիծ: Մենք առաջարկելու ենք, որ դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ներկայացվող թեստերի բացասական պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոխվի և դառնա 7-օրյա»,- ասաց նախարարը:

Share