Այլ Լուրեր

Ուզբեկստանում սահմանափակվել է հայտնի սոցցանցերի հասանելիությունը

Ուզբեկստանի Տեղեկատվության և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողության պետական տեսչությունը անձնական տվյալների վերաբերյալ օրենսդրության խախտման պատճառով երկրում սահմանափակել է Telegram, Facebook, Instagram, TikTok, Twitter  և այլ հայտնի սոցիալական ցանցերի հասանելիությունը: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ սահմանափակումները մտցվել են Ուզբեկստանի քաղաքացիների անձնական տվյալները հանրապետությունից դուրս պահպանելու և մշակելու պատճառով։

Share