Այլ Լուրեր

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 322,364-ի (+1,121)

Հայաստանում նոյեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 322 հազար 364 դեպք, որոնցից 285 հազար 57-ն՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 հազար 203 բուժառու:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մանրամասնելով, որ վերջին մեկ օրում կատարվել է 9152  թեստավորում, հաստատվել է 1121 նոր դեպք: Մահացել է 62 մարդ, առողջացել՝ 2191-ը:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6762 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1342 է:

Share