Այլ Լուրեր

«Մոդեռնա»-ի 60 հազար 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է` «Մոդեռնա» ընկերության 60 հազար 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է:

Պատվաստանյութը Հայաստանին է նվիրաբերվել Եվրոպական Միության «Բնակչության պաշտպանության մեխանիզմի» շրջանակներում` Սլովակիայի Հանրապետությունից:

Այն կիրառվում է 12 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

Share