Այլ Լուրեր

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 325,521-ի (+1,482)

Հայաստանում նոյեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 325 հազար 521 դեպք, որոնցից 287 հազար 856-ն՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 հազար 438 բուժառու: Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 215 հազար 632 թեստավորում:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մանրամասնելով, որ վերջին մեկ օրում կատարվել է 13 հազար 310 թեստավորում, գրանցվել է 1482 նոր դեպք: Առողջացածների թիվը 1522-ն է, մահացել է 36 մարդ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6867 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1360 է:

Share