Այլ Լուրեր

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 328,963-ի (+378)

Հայաստանում նոյեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 378 նոր դեպք, առողջացել է 1962 քաղաքացի, արձանագրվել է մահվան 39 նոր դեպք:

Մեկ օրում կատարվել է 5966 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2246603 -ի:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 328963 դեպք, որոնցից 293760-ը`առողջացած, 7016ը` մահվան ելքով:

Share