Այլ Լուրեր

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 334,878-ի (+531)

Հայաստանում նոյեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334 հազար 878 դեպք, որոնցից 308 հազար 922-ը`առողջացած, 7356-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 հազար 195 բուժառու:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Վերջին մեկ օրում կատարվել է 7366 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 531  նոր դեպք, առողջացել է 1438 քաղաքացի, արձանագրվել է մահվան 48 դեպք:

Share