Այլ Լուրեր

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 335,738-ի (+860)

Հայաստանում նոյեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 335 հազար 738 դեպք, որից 309 հազար 861-ը`առողջացած, 7379-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 հազար 88 բուժառու:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Վերջին մեկ օրում կատարվել է 8313 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 860  նոր դեպք, առողջացել է 939 քաղաքացի, արձանագրվել է մահվան 23 դեպք:

Share