Այլ Լուրեր

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշել է Մոսկվայի ճակատամարտի 80-ամյակը

Առնո Բաբաջանյանի, Միքայել Թարիվերդիևի և Հայրենական Մեծ պատերազմի տարիների մեղեդիներով Երևանի «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ) տեղի ունեցավ տոնական համերգ նվիրված Մոսկվայի ճակատամարտի 80-ամյակին։

Բեմում էին Երիտասարդական օպերային ծրագրի մենակատարները՝ ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանի գլխավորությամբ և «Only girls» խմբի (գեղարվեստական ղեկավար Նաիրա Գյուրջինյան) մեներգչուհի Լիլիթ Խաչատուրյանը։ 

Բացառիկ ելույթով ներկայացավ նաև ռուս դաշտնակահար Ալեքսանդր Յակովլևը։  Դաշնակահարը վետերանների համար կատարեց ռուս դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ 

Համերգին ներկա էին Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, որոնցից մեկը՝ Հենրիկ Խառատյանը այդ օրը նշում էր իր ծննդյան  95-ամյակը։ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը շնորհավորեց սիրելի վետերանին և հատուկ նվեր փոխանցեց։ Նույն օրը 50-ից ավելի վետերաններ Մոսկվայի կառավարության անունից պարենային փաթեթներ ստացան ։

«Խոնարհվում ենք Հայրենական պատերազմի մասնակից բոլոր վետերանների առջև, ովքեր ոչ միայն հաղթանակել են այդ դժվարին պաատերազմում, այլև մեր օրերում իրենց ներկայությամբ դաստիարակում են երիտասարդներին և սերունդներին փոխանցում պատերազմի մասին իրական ճշմարտությունը՝ թույլ չտալով խեղաթյուրել պատմությունը», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը: 

Միջոցառմանը ներկա էին պետական այրեր և ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնն ամեն տարի կազմակերպում է տոնական միջոցառումներ՝ նվիրված հերոսական ճակատամարտին։ Համերգը կազմակերպվել էր Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական միջազգային կապերի դեպարտամենտի և Հայրենակիցների մոսկովյան տան աջակցությամբ։ 

Հիշեցնենք, որ Մոսկվայի պաշտպանության համար մղվող մարտերը (1941-1942) Հայրենական Մեծ պատերազմի պատմության առանցքային և բեկումնային մարտերից մեկն է։ 

Share