Բաժին. Այլ Լուրեր

Մեկ նոր փոստային նամականիշ՝ նվիրված 2020 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ Ֆարթուն Ադանին և Իլվադ Էլմանին

2021 թվականի դեկտեմբերի 9-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Ֆարթուն Ադան և Իլվադ Էլման» թեմային:

Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 15 000 տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Ավրորա» նախաձեռնության դիզայներ Ալլա Մինգալյովան:

Փոստային նամականիշի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը «ՀայՓոստ» ՓԲԸ-ն կփոխանցի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը:

Նամականիշի վրա պատկերված են «Ավրորա» մրցանակի հինգերորդ դափնեկիրներ, սոմալացի իրավապաշտպաններ մայր և դուստր` Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը, ովքեր ղեկավարում են «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնը՝ հիմնված ի հիշատակ Ֆարթունի ամուսնու և Իլվադի հոր՝ խաղաղության ակտիվիստ Էլման Ալի Ահմեդի, որը սպանվել է 1996թ․-ին։ Միասին նրանք պայքարում են կանանց իրավունքների պաշտպանության, խաղաղության հաստատման և զարգացման համար: Նրանք ճանաչման են արժանացել աշխարհում իրենց խիզախության և Սոմալիի ժողովրդին նվիրվածության համար:

Թողարկման օրը` 09 դեկտեմբերի 2021թ.

Դիզայնը՝ Ալլա Մինգալյովայի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 50,0 x 50,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 6 հ.

Տպաքանակը՝ 15 000 հ.

Share