Բաժին. Այլ Լուրեր

Դեկտեմբերի 10-ից Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործելու

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ս․թ․ դեկտեմբերի 10-ից Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործելու։

Խնդիրը գտնվում է ընկերության համապատասխան բաժնի մասնագետների ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վճարային քարտերում առկա երթերը կարող եք օգտագործել՝ մինչև դրանց սպառվելը։ Պատճառած անհարմարությունների համար՝ կանխավ հայցում ենք Ձեր ներողամտությունը։

Share