Այլ Լուրեր

Վերին Լարսն արդեն չորրորդ օրն է՝ փակ է

Կենտրոնական ավտոմայրուղին, որը տանում է դեպի Ռուսաստանի հետ Վրաստանի սահման, դեռեւս փակ է. մաքրման աշխատանքները շարունակվում են անընդմեջ ռեժիմով: Այդ մասին ասվում է ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, միջազգային նշանակութան Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 99-102 կիլոմետրի վրա ձնահյուսերի սողանքի վտանգը փոքր է եւ այնտեղ հնարավոր է մաքրման աշխատանքներ կատարելը:

Խոսքը ճանապարհի մի հատվածի մասին է՝ սկսած Գուդաուրիից մինչեւ առաջին թունելի մուտքը: Ներկայում սողանքավտանգ տեղամասը միայն 102-105 կիլոմետր է եւ կրճատվել է մինչեւ երեք կիլոմետր: Գուդաուրի-Կոբի հատվածում մաքրման աշխատանքները զուգահեռ ռեժիմով անցկացվում են երկու կողմից: Մի կողմից՝ աշխատանքները շարունակվում են 93-ից մինչեւ 102 կիլոմետր, մյուս կողմից՝ 107-105 կիլոմետր:

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին՝ այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհը, այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն է, որ Վրաստանին ու Հայաստանին կապում է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի»-«Վերին Լարս» մաքսային անցակետն այսօրվա դրությամբ միակ գործող անցակետն է Վրաստանի եւ Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա, հաղորդել է Sputnik-ը:

Share