Բաժին. Այլ Լուրեր

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները հունվարի 5-ի 09.00 դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Աբովյանի տարածաշրջանի, Աշոցք-Բավրա, Գորայք-Ծղուկ-Սիսիան ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Share