Բաժին. Այլ Լուրեր

Իրավիճակը Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին՝ հունվար 10, 09։00

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Share