Այլ Լուրեր

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները՝ 16.30-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ- Գյումրի ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Ստեփանավանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ 

Մաստարա-Լանջիկ հատվածում բուք է, տեսանելիությունը՝ 10 մետր։ 

Վարդենյաց լեռնանցքը և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Share