Այլ Լուրեր

Իրավիճակը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Չարենցավանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ 

Թալինի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում բուք է։

Ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Տիգրանաշենի ոլորանները, Մեղրիի և Սարավանի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը, դժվարանցանելի են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 

Արթիկի, Ախուրյանի, Ապարանի, Թումանյանի, Գավառի, Ստեփանավանի և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Share