Այլ Լուրեր

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները՝ 17.00 դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Կոտայքի, Ախուրյանի, Աշոցքի, Ճամբարակի, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Share