Այլ Լուրեր

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1332 դեպք

Հայաստանում հունվարի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 353 հազար 731 դեպք, որից 334 հազար 549-ը`առողջացած, 8032-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9625 բուժառու:

Մեկ օրում կատարվել է 5713 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1332 նոր դեպք, առողջացել է 155 քաղաքացի, արձանագրվել է մահվան 4 դեպք:

Share